Երեկ Սև ծով է մտել ամերիկյան USS «Cole» (DDG-67) ռազմանավը։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան 6-րդ նավատորմի պաշտոնական կայքը։
Նավն ունի կառավարվող հրթիռներ, և ի վիճակի է ոչնչացնել ինքնաթիռներ և հրթիռներ, ինչպես նաև մարտի բռնվել նավերի և սուզանավերի հետ։ «USS «Cole» (DDG-67) ռազմանավի ներկայությունն ԱՄՆ-ի՝ գործընկերային հարաբերությունների ամրապնդման և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և տարածաշրջանային գործընկերների միջև համագործակցությանը հավատարմության հաստատումն է», — ասվում է հաղորդագրության մեջ։