2014թ.-ի վերջին կինոաշխարհում ամենաքննարկվող հարցը Sony Pictures Entertainment-ի աղմկահարույց «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրությունն էր: Բանն այն է, որ Էվան Գոլդբերգի և Սեթ Ռոգենի աշխատանքը որոշակի քաղաքական ենթատեքստ ունի:
Կոմիկական մարտաֆիլմը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկատմամբ իրականացված հաջողված մահափորձի մասին՝ կազմակերպված ԿՀՎ-ի կողմից:
Ֆիլմն արժանացել է ԿԺԴՀ իշխանությունների սուր քննադատությանը: Հենց այս աշխատանքի պատճառով է Sony Pictures ցանցային համակարգը ենթարկվել ցանցահենների հարձակման:
Կինոթատրոններում հնարավոր առաբեկչության վտանգը կինոարտադրողին ստիպել է պրեմիերան անցկացնել ոչ թե կինոթատրոններում, այլ համացանցում: Սուրբ Ծննդյան օրն այն արդեն հասանելի էր մի շարք համացանցային հարթակներում, այդ թվում՝ YouTube-ում: