ԱՄՆ-ում ցանկանում են տեսնել Բորիս Նեմցովի սպանոթւյան բաց, թափանցիկ, իրական հետաքննություն։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ անդրադառնալով ռուսաստանցի քաղաքական գործչի սպանությանը։
Ամերիկյան պետքարտուղարի խոսքերով՝ իր երկրի հետախուզությունը տեղեկություններ չի ունեցել Նեմցովի հնարավոր սպանության մասին։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը։