տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան ֆոնդային բորսաները ռեկորդային աճ են արձանագրում վերջին 3 տարում

Ամերիկյան ֆոնդային բորսաները ռեկորդային աճ են արձանագրում վերջին 3 տարում

80
0

a - dow jones_0

Նյու Յորքի ֆոնդային բորսայում գրանցվել է ամերիկյան գործարար ակտիվության ինդեքսի ռեկորդային աճ։ Dow Jones ինդեքսն աճել է միանգամից 400 կետով, ինչը ռեկորդային է վերջին 3 տարվա համար։

Բաժնետոմսերի գները սկսել են աճել այն բանից հետո, երբ ԱՄՆ դաշնային պահուստային հիմնադրամի ղեկավար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն ամրապնդվում է։ Նա նաև նշել է, որ ոչ մի կարիք չկա շտապելու վերաֆինանսավորման դրույքների բարձրացման հարցում, որոնք վերջին 6 տարիներին գրեթե զրոյական են։

Ներդրողները կարծում են, որ վերաֆինանսավորման դրույքները չեն բարձրացվի մինչև 2015 թվականի հունիսը։