տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան Ֆլորիդայի նահանգում շնաձուկը սատկել է ավտովթարից

Ամերիկյան Ֆլորիդայի նահանգում շնաձուկը սատկել է ավտովթարից

121
0

akula-oboiԱմերիկյան Ֆլորիդայի նահանգում շնաձուկը սատկել է բեռնատարի վթարի հետեւանքով, որն ակվարիումում կենդանիներ էր տեղափոխում Նյու Յորք, հաղորդում է WKMG Local 6 պորտալը:

Բեռնատարը 4 շնաձկների էր տեղափոխում Մարաթոն քաղաքից: Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14.00-ին:

Նախնական տվյալներով, ավտովթարի պատճառն այն է եղել, որ պոկվել է բեռնատարի անիվը, որից հետո վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել ծառին: Վարորդն ու երկու ուղեւորները չեն տուժել: