Միջազգային արտարժութային գործակալները դադարեցրել են գործարքները ռուսական ռուբլով: Ամերիկյան FXCM առևտրային հարթակը, որը մասնագիտացած է ներդրնողներին ծառայություններ մատուցելով, այս քայլը բացատրել է ամերիկյան բանկերի քաղաքականությամբ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
«Բանկերը դադարեցրել են սահմանել դոլար-ռուբլի փոխարժեքը: Նման պայմաններում FXCM-ն այլևս չի կարող այդ գործիքն առաջարկել իր հաճախորդներին և հայտարարում է դրա դադարեցման մասին», — ասել է ընկերության մամուլի քարտուղարը The Wall Street Journal-ի: