տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան անօդաչու սարքը ոչնչացրել է Ալ Կաիդայի պարագլուխներից մեկին

Ամերիկյան անօդաչու սարքը ոչնչացրել է Ալ Կաիդայի պարագլուխներից մեկին

69
0

1054687666

Եմենում ոչնչացվել է «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկը։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։

««Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր ղեկավարներից մեկի մահվան մասին, որը սպանվել է Եմենի տարածքում ամերիկյան անօդաչու սարքի հարձակման արդյունքում», — գրում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ ոչնչացված ահաբեկիչը «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության պարագլուխներից մեկն է՝ Իբրահիմ ար Ռուբաիշը։

Հիշեցնենք, որ իրավիճակը Եմենում շարունակում է լարված մնալ։ Սաուդյան Արաբիան և դաշնակիցները պարբերաբար ավիահարվածներ են հասցնում Եմենում հութիների դիրքերի ուղղությամբ։