տուն Լուրեր Ամերիկյան ABC 7 հեռուստաալիքը ներողություն է խնդրել իր օպերատորի հակահայկական արտահայտությունների համար

Ամերիկյան ABC 7 հեռուստաալիքը ներողություն է խնդրել իր օպերատորի հակահայկական արտահայտությունների համար

101
0

0428kabccameraman

Ամերիկյան KABC հեռուստակայանի (ABC 7) տնօրինությունը ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Ասբարեզ» թերթին հղած նամակում ներողություն է խնդրել օպերատորներից մեկի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հայերին ուղղված վիրավորանքների համար: «Ասբարեզ» թերթի կայքը հայտնում է, որ ապրիլի 24-ին, ի հակադրություն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիայի, ամերիկյան հեռուստաալիքի օպերատորը  երկու թուրք գործիչներից հարցազրույց է վերցրել, որի ընթացքում հայ ցուցարարներին անվանել է «ավազականման հիմարներ» (thug-tipe idiot):

Հարցազրույցի ընթացքում Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեայի նախկին նախագահ Էրգյուն Քիրլիքովանին Թիմ անունով այդ օպերատորին առաջարկել է խոսել «հայ ահաբեկիչների» և հայերի հողային պահանջների մասին, ինչին ամերիկացի օպերատորն իր խոսքում արձագանքել է`  « հայկական այդ ավազակախմբերը»: Այդ տեսագրությունը տարածել է հենց թուրք գործիչը, ում կարգադրությամբ իր համախոհներից մեկը նկարահանել է հարցազրույցը:

«Շնորհակալ ենք համայնքին, որ մեր ուշադրությունը հրավիրեց տեսանյութի վրա: ABC 7- ի մասնագիտական սկզբունքներին հակասում են այդ որակումները, և ներողություն ենք խնդրում բոլորից, ում վիրավորել են դրանք: Այդ օպերատորն ABC 7-ի հաստիքային աշխատակից չէ, և հեռուստակայանը որոշել է այսուհետ հրաժարվել նրա ծառայություններից»,-գրված է հեռուստակայանի տնօրինության նամակում` կոչ անելով դիտել հեռուստաալիքի անկողմնակալ ռեպորտաժը: