Հռոմում երկու ամերիկուհիներ ձերբակալվել են Կոլիզեումի պատերին մետաղադրամներով իրենց անվան առաջին տառերը գրելու համար: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ 21 և 25 տարեկան զբոսաշրջիկները ձերբակալվել են “J” և “N” տառերը գրելու համար: Ձերբակալությունից առաջ կանայք, ովքեր այստեղ են ժամանել Կալֆոռնիայից, հասցրել են լուսանկարվել փչացված պատի ֆոնին: