տուն Քաղաքական Միջազգային Ամերիկուհին Facebook-ի պատճառով դատի է տվել ԱՄՆ-ի կառավարությանը

Ամերիկուհին Facebook-ի պատճառով դատի է տվել ԱՄՆ-ի կառավարությանը

77
0

WireAP_8403e2f5ea71469d952fcfccb7628862_16x9_992

Ամերիկուհի Սոնդրա Արքուաեթը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ այն բանի համար, որ արդարադատության նախարարության աշխատակիցներից մեկը Facebook սոցցանցում հաշիվ է բացել իր անունով: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Սոցցանցի կեղծ էջում տեղադրվել են նաև լուսանկարներ, որոնցից մեկում աղջիկը կիսամերկ է: Կառավարական գերատեսչությունն արդեն ընդունել է իր մեղքը, թեև ավելի վաղ պնդում էր, որ էջը ստեղծվել է Արքուեթի համաձայնությամբ:

4 տարի առաջ աղջիկը ձերբակալվել էր թմրանյութերի շրջանառության անօրինական ցանցի մեջ ներգրավված լինելու համար: Հետաքննության ընթացքում նա համաձայնել էր համագործակցել քննիչների հետ՝ տրամադրելով իր անձնական տեղեկությունները:

Այժմ, սակայն, նա պնդում է, որ համաձայնություն չի տվել, որ իր անունից հրապարակային էջ ստեղվի: Արքուեթն իրեն հասցված բարոյական վնասը գնահատում է 250 հազար դոլար: