տուն Քաղաքական Միջազգային Ամերիկուհին դատի է տվել սերմի բանկին սևամորթ դոնորի սերմ տրամադրելու համար

Ամերիկուհին դատի է տվել սերմի բանկին սևամորթ դոնորի սերմ տրամադրելու համար

127
0

ivf_2646702b

Ամերիկյան Իլինոյս նահանգի դատարանը մերժել է մի կնոջ հայցն ընդդեմ սերմի բանկի, որին մեղադրում է սպիտակամորթի փոխարեն սևամորթ տղամարդու սերմնահեղուկ տրամադրելու մեջ: Լեսբուհի Ջենիֆեր Քրամբլեթը փոխհատուցում է պահանջել նման շփոթմունքի համար: Այս մասին հաղորդում է the Telegraph-ը:

Քրամբլթեն ու նրա զուգընկեր Ամանդա Զինքոնը սերմնահեղուկը գնել են սերմի բանկից, որպեսզի ամուսնությունից հետո, որը տեղի է ունեցել 2011 թվականին, երեխա ունենան և միասին դաստիարակեն նրան: 2012 թվականի ապրիլին կինը հղիության վերջին շաբաթներին դիմել է բանկին, որպեսզի նույն դոնորի սերմից կրկին տրամադրեն`այս անգամ Զինկոնի համար: Հենց այս օրերին էլ Քրամբլեթին տեղեկացրել են, որ տեղի է ունեցել շփոթմունք, և կինը սևամորթ երեխա է ունենալու:

Ներկայում երեխան երեք տարեկան է: Լեսբուհիների ընտանիքը սիրով է դաստիարակում նրան, սակայն նշում է, որ դա դժվար է անել հաշվի առնելով  երեխայի ռասայական պատկանելությունը: