ԱՄՆ-ի բնակչուհի Ջենիֆեր Լովդալը որոշել է փորձի արդյունքում պարզել՝ որքան երկար կարող է պահվել McDonald’s ռեստորանների ցանցի սնունդը: Դրա համար նա իր «Հեփփի միլը» գրասենյակում է պահել 6 տարի: Այս մասի հայտնում է Mashable.com-ը:
Այդքան ժամանակ անց հավի կտորները և կարտոֆիլի ֆրին դեռևս թարմ տեսք են ունեցել:
Facebook-ում իր հաղորդագրության մեջ ամերիկուհին նշել է, որ ուտեստը չի փչացել, նաև չի բորբոսնել: Միայն դրանից ստվարաթղթի հոտ է գալիս:
Նկատի ունենալով փորձի արդյունքները՝ աղջիկը ենթադրել է, որ McDonald’s-ի ուտելիքներում պարունակվում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր: «Փաթեթն ավելի շուտ է քայքայվում, քան ուտելիքը: Դա զզվելի է»,- գրել է նա: