տուն Քաղաքական Միջազգային Ամերիկայում ծնվել է 6,6կգ քաշով երեխա

Ամերիկայում ծնվել է 6,6կգ քաշով երեխա

110
0

Grays-Harbor-Community-Hospital

Վաշինգտոնում ամերիկուհին որդի է ունեցել, որի քաշը գերազանցում է 15 ֆունտը կամ 6,6 կգ-ը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Երեխան ծնվել է Grays Harbor Community Hospital հիվանդանոցում: Այս հիվանդանոցում ծնված երեխաների միջին քաշը կազմում է 3,4կգ:

Երեխայի մոր` Յեսիկա Օրտիս Դելգադի երկու երեխաները ծնվել են 5,4կգ քաշով, սակայն ամերիկուհին չէր պատկերացնում, որ երրորդ երեխան է՛լ ավելի գեր կլինի: Երեխային տվել են Ֆրանցսիկոս Լեոն Օրտիս անունը: Երեխայի և մոր առողջական վիճակը գնահատվում է որպես լավ: