տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացուն հայտնաբերել են՝ բանտից 37 տարի փախուստի մեջ գտնվելուց հետո

Ամերիկացուն հայտնաբերել են՝ բանտից 37 տարի փախուստի մեջ գտնվելուց հետո

98
0

New-York-police1

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 64-ամյա տղամարդու, ով 37 տարի շարունակ փախուստի մեջ է եղել։ Այս մասին գրում է The New York Daily News-ը։

1977 թվականին Ուոլթեր Միլերը փախուստի է դիմել Հյուսիսային Կարոլինայի բանտից, ուր տեղափոխվել էր բանկի թալանման երկու փորձ կատարելուց հետո 30 տարվա ազատազրկման դատապարտվելու համար։  Այն ժամանակներից նա ապրել է Նյու Յորքի Բրուքլին շրջանում կեղծ անվան տակ։ 1985 թվականին նա ամուսնացել է, ունի չորս երեխա։ Միլերը մի քանի աշխատաք է փոխել, ամեն շաբաթ այցելել է եկեղեցի, իսկ նրա թաքնվելու վայրի մասին իմացել է միայն քույրը։

Միլերին ձերբակալել են երեկ վաղ առավոտյան։ առայժմ հայտնի չէ, թե ինչպես է ոստիկանությունը հայտնաբերել նրան։