տուն Լուրեր Ամերիկացիների կեսն անարդար է համարում նախագահական ընտրությունների կարգը

Ամերիկացիների կեսն անարդար է համարում նախագահական ընտրությունների կարգը

106
0

458390236

ԱՄՆ-ում հարցված ընտրողների կեսը նախագահի ընտրություններում փրայմերիզների համակարգը համարում է կեղծված: Հարցվածների երկու երրորդը ցանկանում է փոխել ընտրակարգը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Ամերիկացիների շրջանում անցկացված հարցումն արվել է նախագահի թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Բերնի Սանդերսի բողոքերին ի պատասխան: Նրանք հայտարարում են, որ փրայմերիզների համակարգը գործում է իրենց դեմ, քանի որ ընտրիչներն իրենց ձայները տալիս են նրանց օգտին, ովքեր ավելի սերտ կապեր ունեն կուսակցությունների ներսում:

Ի վերջո ԱՄՆ-ում ծավալվել է մեծ բանավեճ, թե արդա՞ր է արդյոք երկրի ընտրական համակարգը: Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում գործում է նախագահի ընտրությունների անուղղակի երկաստիճան համակարգ: Սկզբում կուսակցություններն առաջ են քաշում մի քանի թեկնածուների, ապա կուսակցությունների ներկայացուցիչները համագումարում ընտրում են միասնական թեկնածու:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դեմոկրատների թեկնածուներից նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է Մերիլենդի փրայմերիզում: