ԱՄՆ քաղաքացիները 2014 թվականին ընտանի կենդանիների վրա ծախսել են 58 մլրդ դոլար, ինչը 4.2 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով Կենդանիների համար արտադրանքի ամերիկյան ասոցիացիայի տվյալներին։
Ամենաշատը՝ 22 մլրդ դոլար ամերիկացիները ծախսել են կենդանիների կերի վրա։ Երկրորդ տեղում կենդանիների բուժսպասարկման ծախսերն են՝ 15 մլրդ դոլար։ Կենդանիների տերերը հաճախ պլաստիկ վիրահատության են ենթարկում իրենց կենդանիներին։
14 մլրդ դոլար ծախսվում է կենդանիների համար տարբեր պարագաների վրա։ Եվս 4.8 մլրդ՝ վարսահարդարների, հյուրանոցների, կենդանիներին խնամելու ծառայությունների վրա։
Ասոցիացիայի տվյալներով, այսօր ամերիկացիների բնակարաններում ապրում է 397 մլն կենդանի, որոնցից 96 մլն-ը կատուներ են, 80 մլն-ը՝ շներ։ Անցած տարի ամենատարածված շան տեսակը եղել է լաբրադորը։