Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ամերիկյան կողմը չկատարեց իր խոստումը, որի համաջայն, նա պարտավորվել էր ազդել Սիրիայի չափավոր ընդդիմության վրա և նրանց դուրս բերել ռազմական գործողությունների տարածքից, հայտնում է РИА Новости-ն:
«Ամերիկացիները մեզ բազմիցս հավաստիացրել են, որ կոգտագործեն իրենց ազդեցությունը սիրիական չափավոր ընդդիմության վրա և նրանց դուրս կբերեն այն վայրերից, որտեղ պայքար է ընթանում «Ջեբհեթ ան-Նուսրա» խմբավորման դեմ: Մինչ օրս խոստումն իրականություն չի դարձել», ասել է Լավրովը: