Ամերիկյան հետախուզությանը հաջողվել է հայտնաբերել փաստաթղթեր, որոնցում տվյալներ կան «Իսլամական պետություն» խմբավորման ներքին կառուցվածքի վերաբերյալ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով` մայիսի 16-ին անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ հայտնաբերվել է նոութբուք, բջջային հեռախոս և այլ կրիչներ, որոնք պատկանել են գրոհայիններին: Ընդհանուր առմամբ` դրանցում եղել է 7 տեռաբայթ ինֆորմացիա: Դրա շնորհիվ արդեն հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետության» առաջնորդներից Աբու Համիդին:
«Իսլամական պետության» ղեկավարի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, քանի որ վերջինս հրաժարվում է օգտվել էլեկտրոնային սարքերից: