տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացիները 2025 թվականին մարդ կիջեցնեն աստղակերպի վրա

Ամերիկացիները 2025 թվականին մարդ կիջեցնեն աստղակերպի վրա

82
0

Rosetta-suggests-Earths-water-didnt-come-from-comets

ԱՄՆ-ի տեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) մտադիր է 2025 թվականին ամերիկացի տիեզերագնացների իջեցնիա ստղակերպի վրա, իսկ ավելի ճիշտ նրա մի հատվածի։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։

Ըստ մասնագետների՝ դա կիրականացվի «Օրիոն» տիեզերանավով, որի փորձարկումն իրականացվել է 2014 թվականին։ Ամերիկացի մասնագետները մտադիր են աստղակերպերից մեկի բեկորը մոտեցնել Լուսնին, այնուհետև «Օրիոնի» միջոցով այնտեղ ուղարկել տիեզերագնացների։

Դրա համար հատուկ սարքը կմոտենա աստղակերպին, հատուկ միջոցով բեկորը կմոտեցնի Լուսնին։

Այս նախագծի արժեքը կազմում է 1.25 մլրդ դոլար։