տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացին փրկվել է ծովում 66 օր դեգերելուց հետո

Ամերիկացին փրկվել է ծովում 66 օր դեգերելուց հետո

74
0

HT_louis_jordan_jef_150402_16x9_992

Գերմանական կոնտեյներատարը փրկել է ամերիկացի Լուիս Ջորդանին, ով 66 օր շարունակ դեգերել է Ատլանտյան օվկիանոսում շարքից դուրս եկած նավակով։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հունվարի վերջին 37-ամյա ամերիկացին իր 10 մետրանոց զբոսանավով դուրս է եկել ձկնորսության Հարավային Կարոլինայի ափամերձ շրջանում։ Այն բանից հետո, երբ Ջորդանը տուն չի վերադարձել, նրան հայտարարել են անհետ կորած։ Որոնումները ոչ մի արդյունք չեն տվել։

Ջորդանը տեղափոխվել է Նորֆոլքի հիվանդանոց։ Նրա մոտ հայտնաբերվել է միայն ուսի վնասվածք։ Ջորդանը պատմել է, որ կենդանի է մնացել շնորհիվ հում ձկան և անձրևաջրի։