Ֆլորիդայի բնակիչը նետ ու աղեղով սպանել է մորը։ հանցագործն իր այս արարքը բացատրել է նրանով, որ մայրն իրենից ադամանդներ է գողացել և «քաղցկեղով վարակել» իրենց հորը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ոստիկանները դեպքի վայր են ժամանել և հայտնաբերել 65-ամյա կնոջ դին՝ աղեղները գլխում։ 42-ամյա Մայքլ Ուոթքինսն ասել է նաև, որ մայրը ինքն է փորձել սպանել նրան, սակայն չի բացատրել, թե ինչպես։
Տղամարդը ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով։