տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացին ամանորյա եղևնին պայթեցնելու փորձի համար 30 տարվա բանտարկության է դատապարտվել. Guardian

Ամերիկացին ամանորյա եղևնին պայթեցնելու փորձի համար 30 տարվա բանտարկության է դատապարտվել. Guardian

66
0

United_States_Capitol_Christmas_tree_lighting_ceremony_-_December_5,_2007

ԱՄՆ-ում Պորտլանդի դաշնային դատարանը Միացյալ Նահանգների քաղաքացուն 2010թ.-ին ամանորյա տոնակատարության ժամանակ տոնական եղևնին պայթեցնելու փորձի համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալներն իրենց ներկայացնելով իբրև «Ալ Քաիդայի» գործակալներ 21-ամյա Մոհամեդ Օսման Մոհամուդին ավտոմեքենա են տրամադրել, որը իբրև թե լցված էր պայթուցիկով: Պայթյունը պտեք է տեղի ունենար Պորտլենդի քաղաքային հրապարակում՝ ամանորյա եղևնու լույսերի վառման արարողության ժամանակ:

Մոհամուդի փաստաբանները կարծում են, որ նա ընդամենը սադրանքի զոհ է դարձել: