տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացին 3 օր թաքնվել է անծանոթ բնակարանի մահճակալի տակ

Ամերիկացին 3 օր թաքնվել է անծանոթ բնակարանի մահճակալի տակ

70
0

mugshots

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է Ջեյսոն Հաբարդ անունով տղամարդու, ով երեք օր թաքնվել է օտար տան մահճակալներից մեկի տակ: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:

Հաբարդն անծանոթ տուն է մտել, երբ տանտերը աղբն   է դուրս բերել տնից: Նա ներխուժել է բնակարան, սակայն հանկարծակի տանտերը հետ է եկել: Անկոչ հյուրը թաքնվել է մի սենյակում, ուր մարդ չի եղել:

Նա երեք օր մնացել է այնտեղ` իր չորս բջջայիներով խաղեր խաղալով: Հայտնի է նաև, որ բջջայինները նա լիցքավորել է հարևանությամբ գտնվող վարդակից: Երրորդ օրը տանտերը աղմուկ է լսել և ոստիկանություն կանչել:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Հաբարդն այդ տուն է ներխուժել կողոպուտի համար, թե ոչ: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ներխուժման, ինչպես նաև էլեկտրականության անօրինական օգտագործման համար: