ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգի Սենտինել քաղաքի բնակիչը կոտորակի հրացանից 4 անգամ կրակել է ոստիկանության սևամորթ սպայի վրա: Ինչպես հաղորդում է New York Daily News-ը, տղամարդը, սակայն, ամենայն հավանականությամբ, քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
Տարածքային ոստիկանության պետ Լուիս Ռուսը հինգշաբթի օրը տեղական ժամանակով 06:00-ին մոտեցել է Դալաս Հորթոնի տանը՝ նպատակ ունենալով վերջինիս ձերբակալել ռումբի մասին նախազգուշական կեղծ զանգի համար:
Ոստիկանը կոտրել է դուռն ու ներկայացել, ինչին ամերիկացին պատասանել է կրակահերթով: Գնդակներից 3-ը դիպել է նրա կրծքին, ևս մեկը՝ ձեռքին: Բարեբախտաբար Ռուսը զրահաբաճկոն էր կրում, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հորթոնին ու նրա կնոջը ձերբակալել են, սակայն ավելի ուշ բաց են թողել: Ինչպես հաղորդվում է նահանգային հետաքննությունների ծառայությունը, ոստիկանն իրականում սխալ տուն է փորձել մտնել: Իրականում, Հորթոնի անունից կատարված զանգը չի կատարվել նրա հեռախոսահամարներից: