Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 16-ամյա Մաքսվել անունով մի պատանու, ում մեղադրում է ընկերոջը սպանելու մեջ:
Մաքսվելը սպանված ընկերոջ հետ լուսանկարն ուղարկել է իրենց մեկ այլ ընկերոջը: Նա հույս է ունեցել, որ այն ծրագիրը, որով ուղարկվում է լուսանկարը, մի քանի վայրկյան անց կջնջի հաղորդագրությունը: Սակայն ընկերը հասցրել էր պահպանել հեռախոսում սպանվածի հետ սելֆին և փոխանցել այն ոստիկանությանը:
Մաքսվելը ձերբակալել է: Նրա տանը հայտնաբերվել է զենք, որով նա ենթադրաբար սպանել է ընկերոջը, ում հետ հետո սելֆի էր արել: