Ամերիկյան Օքլենդ նահանգում ոստիկանները ժամանակին փրկել են մի կնոջ՝ կանխելով ողբերգությունը։
Կնոջ մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ջրում ՝ արագորեն սուզվելով։ Միայն ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ հաջողվել է փրկել վարորդին։ Նրանցից մեկը կոտրել է մեքենայի հետապակին և դուրս բերել կնոջը գրեթե ամբողջությամբ ջրասույզ եղած մեքենայից։