տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացի լրագրողները բաց նամակ են գրել Թրամփին

Ամերիկացի լրագրողները բաց նամակ են գրել Թրամփին

82
0

Tampa Bay Rays v New York YankeesԱմերիկացի լրագրողները բաց նամակ են գրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում քննադատել են պետության ապագա ղեկավարի դիրքորոշումը որոշ լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում, ինչպես նաեւ սահմանել են ԱՄՆ–ում թղթակիցների հետ աշխատանքի կարգը, հայտնում է Gazeta–ն։

Նամակի հեղինակը Columbia Journalism Review ամսագրի խմբագիր Քայլ Փոուփն է։ Նա Թրամփի եւ մամուլի հարաբերությունները լարված է համարում եւ նշել է, որ ապագա նախագահը չի կարողանա խանգարել լրագրողներին կատարելու իրենց մասնագիտական պարտքը։

«Վերջին հաղորդագրությունը, թե ձեր մամուլի խոսնակը պատրաստվում է Սպիտակ տնից հեռացնել լրագրողների աշխատասենյակները վերջին հաստատումն է այն բանի, ինչը շարունակվում էր ամբողջ նախընտրական արշավի ժամանակ։ Դուք արգելում եք կազմակերպություններին գրել ձեր մասին»,– ասված է նամակում։

Լրագրողները խոստովանել են, որ Թրամփի գործունեությունը լուսաբանելու վրա որոշ լրատվական կազմակերպությունների արգելքը նապագահի ընտրությունն է, սակայն լրատվամիջոցներն են որոշում, թե ինչպես է ավելի լավ այդ տեղեկությունը հասցնել լսարանին։