ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտողներն ուսումնասիրել են մուլտֆիլմերի գեր հերոսների ազդեցությունը երեխաների վրա և նրանց վերաբերմունքն այդ հերոսներին։
Գիտնականները պարզել են, որ գեր հերոսներով մուլտֆիլմերը շփոթության մեջ են գցում երեխաներին։ Նրանք ծաղրում են գեր հերոսներին, բայց հերոսները միաժամանակ գովազդում են ոչ առողջ սնունդը՝ հաճախ չարաշահելով գազավորված ըմպելիքներն ու ֆասթ ֆուդը։
Երեխաների վրա դա ազդեցություն է ունենում, եզրակացնում են հեղինակները։