Գենետիկայի ամերիկյան մի խումբ մասնագետներ հայտնել են գիտական հայտնագործության մասին: Նրանց հաջողվել է մամոնտի 14 գեներ ներդնել փղի ԴՆԹ-ի մեջ: Այս մասին ասվում է Հարվարդի համալսարանի գիտնական Ջորջ Չերչի ղեկավարծ խմբի հետազոտության վերաբերյալ հրապարակման մեջ:
«Մենք նախ և առաջ աշխատել ենք այնպիսի գեների հետ, որոնք պատասխանտու են օրգանիզմի կենսունակության համար ցածր ջերմաստիճանների պայմաններում` մազածածկույթի, խոշոր ականջների, մաշկի տակի ճարպերի, հեմոգլոբինի գեների վրա: Ներկայում մեր տրամադրության տակ կա փղի ԴՆԹ, որում ներառված են նաև մամոնտի գեներ։ Մենք առայժմ այս հետազտությունը չենք ներկայացրել գրաքննվող ամսագրում, դա կանենք առաջիկայում», — ասել է գիտնականը: