Ամերիկացի գիտնականները աշխարհում առաջին անգամ ստեղծել են մի երաժշտություն, որի համար հիմք է հանդիսացել կատուների արձակած ձայները։ Այդ երաժշտության ռիթմերը նման են մլավոցի։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։
Գիտնականները փորձում են պարզել, թե ինչ երաժշտություն է դուրեկան կենդանիներին։ Օրինակ կատուների ձայնը մեկ օկտավա բարձր է մարդու ձայնից։ Գիտնականներն այնուհետև այս երաժշտությունը փորձարկել են 47 կատուների վրա։ Նրանք ավելի հաճախ են մոտեցել մարդկանց և քսվել նրանց ոտքերին այն ժամանակ, երբ հնչել է կատվի մլավոցի հիման վրա ստեղծված երաժշտությունը։