American Airlines ավիաընկերության օդաչուներից մեկը չվերթի ժամանակ մահացել է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Տղամարդը մահացել է՝ չնայած նախկինում բուժքույր աշխատած ուղեկցորդուհու՝ բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ջանքերին: Ինքնաթիռը Ֆենիքսից Բոսթոն Լոգան օդանավակայան էր ուղեւորվում: Թռիչքից առաջ օդաչուն բողոքել է մրսածությունից: Չվերթի ժամանակ երկրորդ օդաչուն դիսպետչերական ծառայությանը տեղեկացրել է, որ «առաջին օդաչուն անգործունակ է», եւ կարողացել է հաջողությամբ վայրէջք կատարել:
Ուղեւորներից մեկը Twitter-ում գրել է, որ «կյանքը կարճ է» եւ ընդգծել, որ անձնակազմը պրոֆեսիոնալ է գործել: