Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոստովանել է, որ կարոտելու է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով այսուհետ խաղալու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Մենք կորցրինք 3 առանցաքային ֆուտբոլիստներ` Գյունդողանին, Մխիթարյանին ու Հումելսին: Այս ֆուտբոլիստները հսկայական ազդեցություն են ունեցել մեր թիմի վրա: Նրանք օրինակ էին մյուսների համար: Ամենից շատ ես կկարոտեմ Մխիթարյանին: Ես նրա մեծ երկրպագուն եմ», — ասել է Տուխելը: