Ազգային ժողովի իշխող խմբակցության ամփոփիչ ասուլիսի ժամանակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում, հիմա էլ ԱԺ-ում քննարկված հարցերի գերակշիռ մեծամասնությունը Կառավարության նախաձեռնություններն են։
«Միշտ այդպես եղել է, և միշտ այդպես պետք է լինի, որովհետև գործադիրն ինքն ավելի շատ է առնչվում այդ պրակտիկ խնդիրներին, ու խնդիրներն ու լուծումները իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները»,- ասաց Թունյանը։
Խոսելով հանձնաժողովների աշխատանքների մասին՝ Թունյանը նշեց, որ իրենց մեղադրում էին անգործության համար․ «Ամենասկզբում՝ հունվար-փետրվար ամիսներին, Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ ու ասում էին՝ նախագծերի քանակը շատ քիչ է։ Մենք ուղղակի ուզում ենք սրանով ցույց տալ, որ Ազգային ժողովն աշխատում է և բավականին ինտենսիվ ու արդյունավետ է աշխատում»։