տուն Լուրեր Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներն աշխարհում. Forbes

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներն աշխարհում. Forbes

155
0

01-TASS_14758362

Հեղինակավոր «Forbes» պարբերականը ներկայացրել է ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:

Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով  տարեկան 82 միլիոն դոլարի եկամուտ ունի: Ռոնալդուի աշխատավարձն ու հավելավճարները կազմում են 53 մլն դոլար, իսկ մնացած 29 մլն դոլարը նա վաստակում է գովազդների հաշվին:

Ռոնալդուին հաջորդում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ում տարեկան եկամուտը կազմում է 77 մլն դոլար: Մեսսիի աշխատավարձը բոնուսներով կազմում է  51 մլն դոլար, մնացած 26 մլն-ը կրկին գովազդներից ստացվող եկամուտն է:

Երրորդ տեղում է ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն է, ում տարեկան եկամուտը կազմում է 37 մլն դոլար, որից 7 մլն-ը նա վաստակում է գովազդներից:

Լավագույն տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 82 միլիոն դոլար

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 77 մլն

3. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) – 37 մլն

4. Նեյմար («Բարսելոնա») – 36 մլն

5. Գարեթ Բեյլ («Ռեալ») – 34 մլն

6. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») – 26 մլն

7. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 24 մլն

8. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 23 մլն

9. Էդեն Ազար («Չելսի») – 22 մլն

10. Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի») – 21 մլն: