Սիրելիի հետ հանգստյան օրը լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ է դիտել ռոմանտիկ ֆիլմ: Araratnews-ը առաջարկում է ամենառոմանտիկ ֆիլմերի ցանկը:
«Ընթերցողը»՝ (The Reader) Բերնհարդ Շլինքի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմ, որում նկարագրվում է գլխավոր հերոսի երիտասարդ տարիքում ունեցած սիրավեպի մասին, որը խորը հետք է թողնում իր հետագա կյանքի վրա:
«Համբույր հաջողությանն ընդառաջ» (Just My Luck)՝ ռոմանտիկ կատակերգությունների սիրահարներին խորհուրդ է տրվում դիտել այս կոմեդիան, որտեղ գլխավոր հերոսները հաջողություն են իրար փոխանցում համբույրի միջոցով:
Դրամա ժանրի սիրահարներին խորհուրդ է տրվում դիտել «Աստղերն են մեղավոր» (The Fault in Our Stars) ֆիլմը, որտեղ պատկերված է անդամալուծություն ունեցող դեռահասների ամենանուրբ ու սքանչելի սերը, որին միայն նրանք են ընդունակ:
Անհույս սիրահարված եք, ու չգիտեք ինչպես արտահայտել ձեր սե՞րը, ապա անհապաղ ձեր սիրելի էակի հետ դիտեք «Շատրվան» (Fountain) ֆիլմը: Ամենաֆանտաստիկ սիրո խոստովանությունը կլինի ֆիլմասեր զուգընկերոջ կամ զուգընկերուհու համար:
Երբ արտաքինից գեղեցիկ մարդիկ տգեղ հոգի են ունենում, կյանքը դաս է տալիս նրանց: Այս ենթատեքստն ունի «Սարսափելի գեղեցիկ» (Beastly) ֆիլմը, որտեղ մաքուր ու անարատ սերը փրկում է գլխավոր հերոսին:
Հատուկ այն տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ի՞նչ են մտածում կանայք, խորհուրդ ենք տալիս սիրելիի հետ դիտել «Ինչ են ցանկանում կանայք» (What Women Want) ֆիլմը: Հրաշալի բացահայտումներ են սպասվում:
Պատմական ֆիլմեր նախընտրողներին խորհուրդ ենք տալիս դիտել «Քամուց քշվածները» (Gone With The Wind) Մարգարետ Միտչելի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը: Այստեղ կարող եք տեսնել պատերազմ, դավադրություն, և աղքատության ու ազնվականության միջև ծագած ամենահրաշալի սերը, որը կարող է փոխել ձեր պատկերացումները կյանքի նկատմամբ:
Ձեզ համարում եք խենթ սիրահարնե՞ր, թե՞ դեռ կասկածներ կան այդ հարցում: Սա կարող եք պարզել առաջիկա հանգստյան օրերին դիտելով «Մերկ ճշմարտությունը» (The Ugly Truth) ֆիլմը: Հաճելի դիտում: