տուն Քաղաքական Միջազգային Ամենամեծ վնաս իսլամին հասցնում են իսլամիստ գրոհայինները. Հորդանանի թագավոր

Ամենամեծ վնաս իսլամին հասցնում են իսլամիստ գրոհայինները. Հորդանանի թագավոր

107
0

MINISTER VON DER LEYEN MEETS ABDULLAH II. OF JORDAN

Իսլամիստ գրոհայինների գործողություններն ամենաշատն են վնաս հասցնում մուսուլմանական բնակչությանը: Նման կարծիք է հայտնել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը: «Մեր համաշխարհային հանրությունը ենթարկվում է ագրեսիվ ուժերի հարձակման, որի թիրախը կրոնական տարբերություններն են: Մենք` մուսուլմաններս, բախվում ենք այնպիսի դուրսպրծուկների դաժան հարձակումներին, որոնք խեղաթյուրում են մեր կրոնը` փորձելով արդարացնել իրենց հանցագործությունները: Ոչինչ այնքան չի վնասում մուսուլման ժողովուրդներին, որքան այս տարրերի գործողությունները», — ասել է Աբդալլահը Երկրորդը: Ըստ թագավորի` թեպետ այդ տարրերը փոքր թիվ են կազմում մուսուլմանների շրջանում, սակայն «մեկ կաթիլ թույնը կարող է փչացնել ամբողջ ջրհորի ջուրը»: