տուն Լուրեր Ամեն շաբաթ անձամբ գալու եմ Նուբարաշենի աղբավայր և ստուգեմ. Մարության

Ամեն շաբաթ անձամբ գալու եմ Նուբարաշենի աղբավայր և ստուգեմ. Մարության

89
0

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Նուբարաշենի աղբավայր կատարած իր այցելության մասին:

«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ, ամեն կիրակի և հետևում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել և չվնասվել, ինչը մինչև այս տեղի էր ունենում:

Վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ անձամբ գալու եմ և ստուգեմ, որպեսզի տեսնեմ, թե այս աշխատանքներն ինչպես են կատարվում», ասել է քաղաքապետը: