ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն Աժ-ում լրագրողների հետ զրույց ասաց, թե ինքն աշխատելու է բացառապես օրենքով սահմանված կարգով եւ այս պահին պարտավոր է գլխավոր դատախազի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականություններն բարեխիղճ ապահովել: Մեր հարց-դիտարկմանը, թե գլխավոր դատախազին նշանակում է Սերժ Սարգսյանը, և ժողովրդի մեջ չկա վստահություն, որ դատախազը կարող է ինքնուրույն գործել, քանի որ նա կառավարվում է Բաղրամյան 26-ից, պատրաստվո՞ւմ է նա կոտրել այս կարծրատիպը, Դավթյանը պատասխանեց. «Համաձայն չեմ ձեր տված գնահատականին, թե այս կարծրատիպը տարածված է, բայց իմ ամենօրյա աշխատանքում ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր լինի, դրանով իսկ ստանալով հանրային ավելի բարձր աջակցություն: Մենք ամենօրյա աշխատանքում դրա կարիքն ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: