տուն Լուրեր Ամեն ինչ անում են, որ լռեցնեն ինձ. Նավակ Ճոճող

Ամեն ինչ անում են, որ լռեցնեն ինձ. Նավակ Ճոճող

177
0

timthumb

Նավակ Ճոճողի ֆեյսբուքյան էջը ջարդել էին, Araratnews-ին հայտնեց ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը՝ նույն ինքը Նավակ Ճոճողը: «Չեմ կարող ասել, թե ով է դրա հեղինակը, քանի որ ընկերներիցս մեկը պարզել է, թե ինչի արդյունքում է դա տեղի ունեցել: Իմ էջը Ֆեյսբուքում փակվել էր «ռեփորթների» պատճառով: Չգիտեմ ովքեր են «ռեփորթ» արել էջս, կամ ում էր պետք»:

«Ռեփորթ» անողների հեղինակներին Նավակ Ճոճողը կապեց իրեն ծեծի ենթարկողների հետ: «Չեմ ուզում ասել ում ձեռագիրն է, բայց սա արված է միայն մի նպատակով, որ լռեցնեն ինձ: Ես շատ եմ բողոքում, ամեն մի կատարվածի և անարդարության պատճառով: Այնպես որ սա հրաշալի ձև է ինձ լռեցնելու և դաս տալու համար: Այսպես են մտածել, թե ծեծը կազմակերպողները, թե ֆեյսբուքիս էջին «ռեփորթ» անողները: Ներկա պահին իմ ֆեյսբուքյան էջը վերականգնել եմ ընկերներիս օգնությամբ»: