տուն Քաղաքական Միջազգային Ամեն բան անում ենք Ռուսաստանին կանգնեցնելու համար. Յացենյուկ

Ամեն բան անում ենք Ռուսաստանին կանգնեցնելու համար. Յացենյուկ

90
0

ImloJ65xsKWq1pZvYJ9wRsPMC7

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ռազմական լուծումը երկրի արևելյան շրջաններում առկա ճգնաժամը հաղթահարելու լավագույն տարբերակը չէ։

«Ռազմական տարբերակը խնդրի լուծման, ինչպես նաև ռուսական ագրեսիան կանգնեցնելու լավագույն լուծումը չէ։ Մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական և տնտեսական քայլերը, որպեսզի կանգնեցնենք Ռուսաստանին», — Յացենյուկի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Սակայն Ուկրաինայի վարչապետը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ առանց զենքի և ուժեղ բանակի հնարավոր չէ հասնել հաջողության։