տուն Քաղաքական Միջազգային ԱՄԷ-ի ավելի քան 20 զինծառայող է զոհվել Եմենում

ԱՄԷ-ի ավելի քան 20 զինծառայող է զոհվել Եմենում

80
0

Mideast YemenԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ   Եմենում ՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական կոալիցիայի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են իր  զինվորներից 22-ը: Այս մասին հայտնել է WAM պետական տեղեկատվական գործակալությունը:

Կատարվածի հանգամանքները չեն ներկայացվում, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:

Մինչեւ այդ դեպքը հայտնել էին եմենյան գործողության ընթացքում ԱՄԷ յոթ զինծառայողների զոհվելու մասին: Նրանցից երկուսը դասվում էին ոչ մարտական կորուստների շարքին: