Երեկվա՝ վարչչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութի հերոսը՝ Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը, ով առաջիկայում կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, հանդես է եկել հայտարարությամբ.
«Հարգելիներս,
Այն, ինչ կատարվեց, երեկ շատ դժվար է ներկայացնել:
Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել և, անկեղծ ասած, սպասում էի, բայց այն, որ պարոն Վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Մարդը զգում էր ամեն ինչ(հենց այստեղ ես շոկ ապրեցի), ու այնպիսի տպավորություն էր, որ ինքը կանգնած էր գյուղի զարգացման գաղափարի ակունքներում:
Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ Վարչապետից ստանալ նման առաջարկ, որը հնարավորություն կտա Կալավանի փորձը տարածել Հայաստանի այլ բնակավայրերում:
Իմ կյանքի վերջին 7 տարիների աշխատանքը ամենաբարձր մակարդակով գնահատվեց:
Շնորհակալություն պարոն Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյան-ին մեծ վստահության համար, որը շատ պարտավորեցնող է: Ամբողջովին գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը, որն ունեմ և՛ազգիս, և՛ Վարչապետի առջև:
Անշուշտ, հանրության այսքան դրական արձագանքը քաջալերում և մեծ ուժ է տալիս:
Անչափ շնորհակալ եմ»: