ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը արգելել է Amazon ընկերությանը առաքումների համար անօդաչու թռչող սարքեր օգտագործել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Գերատեսչությանն արգելվել է ԱԹՍ-ներն օգտագործել առևտրային նպատակներով՝ պատճառաբանելով, թե դրանք վտանգ են ներկայացնում մարդկանց համար:
Amazon-ը, իր հերթին, հայտարարել է, որ տեխնոլոգիան կփորձարկի այլ երկրներում: «ԱՄՆ-ի տարածքում թռչող սարքեր փորձարկելու հնարավորությունից զրկվելով՝ մենք ստիպված կլինենք դա տեղափոխել արտերկիր», — հայտարարել է Amazon-ի փոխանախագահ Փոլ Մայզները: