Աշխարհի խոշորագույն համացանցային խանութներից մեկը՝ Amazon-ը պատրաստվում է իր հաճախորդներին բեռներ մատակարարել մինչև նրանց պատվերը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ընկերությունում այս տեխնոլոգիան անվանել են «նախնական մատակարարում», ինչը թույլ կտա զգալի կրճատել հաճախորդի կողմից պատվերի տեղադրումից մինչև այն մատակարարման վերջնակետ հասցնելու ժամանակը։ Ընկերությունը նախնական մատակարարումն իրականացնելու է հաճախորդի կողմից նախկինում կատարած պատվերների պատմության, ինչպես նաև նրա նախասիրությունների, համացանցում կատարված հարցումների, այլ ցանկությունների հիման վրա։
Amazon-ում նշում են, որ տեխնոլոգիան կենսունակ է, քանի որ աշխարհում արդեն իսկ գործում են նման մեխանիզմներ։ Օրինակ սառնարանները տանտիրոջը տեղեկացնում են այս կամ մթերքի հնանալու կամ կաթ գնելու անհրաժեշտության մասին։