տուն Լուրեր Ամայի լեռներում, որպես կանոն, որևէ գրաֆիկ չի պահվում

Ամայի լեռներում, որպես կանոն, որևէ գրաֆիկ չի պահվում

81
0

article.image.3262

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը» ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի մոտեցմամբ` խիստ կարևոր է։

«Օրենքի ձևակերպման հետ խնդիր կա, հատկապես այն սահմանափակումների, որ մենք բերել ենք, թե բացառությամբ ո՞ւմ վրա պետք է տարածվի այս օրինագիծը։ Մարդիկ, որ ծանոթ են մարտական հերթապահությանը, ծառայողական քննություններին, ովքեր նմանատիպ գործերի քննություն են իրականացրել՝ հստակ կասեն, որ մարտական հերթապահության ժամանակ որևէ զինծառայող, երբ վնասվածք է ստանում, ապա անհնար է, որ հրամանի ինչ-որ կետ խախտած չլինի։ Նման իրողությունը հասկանալի է, քանի որ նրանք իրենց ավագի հետ միասին լինում են ամայի լեռներում, և որպես կանոն, այնտեղ որևէ գրաֆիկ չի պահվում։ Եթե այս լայն բացառում օգտագործենք՝ կստացվի, որ 10-ից 9-ի վրա այս օրենքը չի ազդում»,- նախագծի շուրջ ելույթ ունենալով` ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

Այսպիսով` պատգամավորն առաջարկում է օրենքից հանել այն կետը, որով սահմանվում է, թե բուժման ծախսեր չեն տրամադրվի նրանց, ովքեր թույլ են տվել կարգապահական զանցանքներ, և բացառությունը գործի միայն դիտավորյալ հանցագործությունների համար։