Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար կտեղափոխվեն 2014 թվականի դեկտեմբերի 20-ի և 27-ի` շաբաթ օրերը:
Այսինքն արձակուրդային օրերը կլինեն 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2015 թվականի հունվարի 11-ը: Ամանորի տոներին ՀՀ քաղաքացիները կհանգստանան 12 օր, իսկ 2015 թվականի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը: