տուն Լուրեր Ամանդա Ալամուդդին-Քլունին Հայաստանը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

Ամանդա Ալամուդդին-Քլունին Հայաստանը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

77
0

Celebrity Sightings In London - October 24, 2013

Ամերիկայում լույս տեսնող Horrizon Weekly-ն գրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնելու է Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ալամուդդինը։

Երիտասարդ այս փաստաբանը, ով միջազգային դատարանների մեծ փորձ ունի, այդ թվում՝ պաշտպանել է Ջուլիան Ասանժին, պատրաստվում է ներկայացնել հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ուր հունվարի 28-ին լսվելու է Շվեյցարիայի հարցը Դողու Փերինջեքի հետ կապված։ Բանն այն է, որ թուրք քաղաքական գործիչը 2005 թվականին Շվեյցարիայի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հերքելու համար։ 2013 թվականին Փերինջեքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել էր դատը։ Դատարանը որոշել էր, որ Շվեյցարիան սահմանափակել է  Փերինջեքի ազատ խոսքի իրավունքը։

Հիմա Շվեյցարիան վիճարկում է այդ որոշումը։ Առաջին դատի ժամանակ հայկական կողմը ներկայացված չի եղել։ Հիմա Հայաստանը բացի Քլունիի կնոջից ներկայացնելու են նաև Գևորգ Կոստանյանը, Էմիլ Բաբայանը, ինչպես նաև Ջեֆրի Ռոբերթսոնը, ով հայկական Ցեղասպանության վերաբերյալ մեծ աշխատության հեղինակ է։