տուն Լուրեր Ամալյա Շառոյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել հեռացատկում

Ամալյա Շառոյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել հեռացատկում

68
0

907

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում:

Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ և գերազանցելով Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը` 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող:

Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավեց առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չգերազանցեց Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը:

Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը,  այլ հնարավորություններ կունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

ՀԱՕԿ լրատվության բաժին