Անհայտ անձիք Ալժիրի հյուսիում գտնվող Տիզի Ուզու քաղաքի շրջանում առևանգել են Ֆրանսիայի մի քաղաքացու: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով աֆրիկյան այս երկրի անվտանգության ծառայություններին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 55-ամյա ֆրանսիացին առևանգվել է կիրակի օրը գիշերը Կաբիլիա շրջանում թրեքինգով զբաղվելիս: Ինչպես հաղորդում է գործակալությունը, այս շրջանում ակտիվորեն գործում են «Ալ Քաիդայի» հետ կապված ծայրահեղական խմբավորումները:
Եվրոպացու անհետացման համար որևէ խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել: Միջադեպի մանրամասները պարզվում են: Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը արդեն հատատել է այս տեղեկությունները՝ նշելով, որ ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ հանելու առևանգվածի շուտափույթ ազատմանը: