Մեր սպիտակ վերամշակված հացի մեջ արդեն առկա է երկաթ: Այս մասին լրագրողների հետ քննարկման ժամանակ հայտնեցին հետազոտությունը կատարած Հանուն առողջ սննդի նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանը, տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը, Խաչիկ Ստամբուլցյանը, լրագրող Արթուր Հովհաննիսյանը: «Սա շինծու պրոբլեմ է, մենք չենք հետազոտել, որովհետև դրա խնդիր մենք չենք ունեցել: Հայաստանում հասարակության մեջ չկա երկաթի պակաս ո’չ արյան, ո’չ ալյուրի մեջ: Օրենքի բացակայության ժամանակ կառավարությունն արդեն սարքավորումները ներկրել է Հայաստան: Այ սրա վրա ենք ուզում շեշտը դնել»:
Լրագրող Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ ալյուրը հարստացնելու են թչ միայն երկաթով: «Կառավարության որոշման մեջ վիտամիններ բառը հոգնակիով է ներկայացրած: Այսինքն ոչ միայն երկաթով են հարստացնելու ալյուրը, այլև մի շարք վիտամիններով, որը բացառում էին Առողջապահության նախարարությունից: Ալյուրի մեջ պետք է լցվի ցինկ, Ա վիտամին, չհաշված պրեմիքսներին և երկաթին: Սրանք լուրջ առողջական խնդիրներ կարող են առաջ բերել: Հիմնականում այն ալրաղացները պետք է վիտամիններով հարստացնեն ալյուրը, որոնք գտնվում են Երևան քաղաքում: Սա էլ հավելյալ խնդիր է, չէ որ մարզերում գտնվող փոքր ալրաղացներից Երևան դժվար է ալյուր տեղափոխելը: Կստացվի, որ մենք հաց գնելու համար այլընտրանք չենք ունենա: Այդ ինչպիսի՞ օգտակար հավելումներ են, երբ Ռուսաստանը հրաժարվել է հավելանյութեր ավելացնել ալյուրի մեջ»:
Առողջապահության նախարարության համագործակցությունը Յունիսեֆի հետ ոչ այլ ինչ է, քան բիզնես ծրագիր: «Յունիսեֆը տեղնիկայով և մեկ տարվա հավելանյութերով է ապահովելու Հայաստանին: Դրանից հետո արդեն, Առողջապահության նախարարությունը ինքն է գնելու այդ հավելանյութերը: Սա լավ մտածված բիզնես պլան է Առողջապահության նախարարության կողմից»: